Տենց բան չկա, քուր ջան. Սամվել Ալեքսանյան

Արդեն երկու օր է’ համացանցը ողողված է տեղեկությամբ, թե Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ինտերնետային կայք բացել’ իր մասին վատ բան գրողներին «տոպկելու համար»: Այս տեղեկությունը սպասվածից ավելի լուրջ հնչերանգներ ստացավ, ինչի առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է պատգամավորի հետ: Հարցին, թե այդ ինչ լրատվամիջոց է ուզում բացել, ինչ գաղափարներ պիտի քարոզի, Ա. Ալեքսանյանը պատասխանել է. «Որևէ մեկը լսել է, որ ես տենց բան եմ ասել: Սուտ բաներ են խոսում: Տենց բան չկա, քուր ջան: Բոլոր լրագրողներն էլ իմ ընկերներն ու հարազատներն են, ես խնդիր չունեմ ոչ մեկի հետ»: «Ժողովուրդ»-ի ճշգրտող հարցին, թե ինչու են հենց իր մասին լուրերը միշտ «սուտ» դուրս գալիս, պատգամավորը պատասխանել է. «Երևի նախանձում են, որ իրենց հետ ընկերություն չեմ անում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում