«Ժողովուրդ». Արտակ Զեյնալյանը օտարերկրյա այցերի ժամանակ գովերգել է Հայաստանը

«Ժողովուրդ». Արտակ Զեյնալյանը օտարերկրյա այցերի ժամանակ գովերգել է Հայաստանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխությունից հետո նշանակված նախարարների գործուղումների հաշվետվություններն ուսումնասիրելիս ուշագրավ փաստ է արձանագրել: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օտարերկրյա այցերի ժամանակ բոլոր միջոցառումներին ելույթ ունենալիս անդրադարձել է թավշյա հեղափոխությանն ու դրա արդյունքում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններին` «գովազդելով» մեր երկիրը:

Եվ սա այն դեպքում, երբ նա հանդիսանում է «Հանրապետություն» կուսակցության անդամ, իսկ ահա ՔՊ քվոտայով նշանակված նախարարներից գրեթե ոչ ոք նման ջանասիրությամբ չի անդրադարձել հեղափոխությանը, միջազգային ասպարեզում այդ կոնտեքստով չի «գովազդել» մեր երկիրը:

Նշենք, որ գործուղումների առումով ռեկորդակիր են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը. նրանք ամենից շատ են մեկնել գործուղումների այս 7 ամիսների ընթացքում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում