Ուրիխանյանը չի հավատում

Երկու օր առաջ ոմն Կարեն Հարությունյանի անունով հայտարարություն տարածվեց, որտեղ տղան գրել էր, որ ինքը վարձատրության դիմաց համաձայնել է աշխատել ԲՀԿ-ի համար, սակայն վերջինս հրաժարվում է իրեն վճարել: Նա մասնավորապես գրել է, որ ԲՀԿ-ն հատուկ թիմ է պահում, որ «facebook»-ում բլոկ անեն բոլոր վատ հոդվածները և քոմենթները և որ ինքը այդ բլոկ անողներից մեկն էր: Նրանք աշխատավարձ էին ստանում նյութը տարածելու և քոմենթ անելու համար, արդեն երկու ամիս է աշխատավարձ չեն ստացել և ամեն անգամ ասում են’այսօր վաղը կլինի: Կարեն Հովհաննիսյանը գրել էր. «Ասեցին’մի օրվա համար մարդա 5000 դրամ կտան, երկու անգամ հանրահավաքին մասնակցել ենք: Գլխարկ ու մայկա տվեցին: Ասել էին, որ նույն օրն են փողը տալու»:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Եթե որևէ մեկը ԲՀԿ-ի հետ իրավունքի խնդիր ունի, կամ իր կարծիքով, իր հանդեպ ոչ արդարացի վերաբերմունք է դրսևորվել, որպես ԱԺ պատգամավոր պատրաստ եմ նրա իրավունքները պաշտպանել: Թող գա, ես պատրաստ եմ իր խնդրով զբաղվել, բայց չեմ հավատում, որ նման բան կա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում