-1.9 C
Yerevan

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չկան պատիժ կրող անչափահասներ

Նմանատիպ

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

Տարածաշրջանն անցած շաբաթ

Times.am-ը շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում և նրա շուրջը...

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անչափահասներ չկան, կա ընդամենը մեկ կալանավորված անչափահաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Քրեական արդարադատության ոլորտում իրավապահ մարմինների կողմից վարվող քաղաքականության արդյունքում ներկայում չունենք պատիժ կրող երեխա: Ունենք միայն մեկ կալանավորված անչափահաս՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Կրթության և գիտության նախարարության հետ էլ աշխատանքներ ենք տանում, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասների առկայության դեպքում կարողանանք կրթական գործընթացն ամբողջությամբ իրականացել»,-ասաց Քրմոյանը:

Նրա խոսքով՝ նաև աշխատանք են կատարում, որ օրենքի հետ շփվող երեխաներն ունենան սոցիալական աշխատողի, հոգեբանի աջակցություն: Անչափահասների արդարադատության խորհրդի շրջանակում ևս կազմակերպել են մեծածավալ միջոցառումներ:

Փոխնախարարը վստահեցրեց, որ փորձելու են անել ամեն ինչ, որ երեխաների նկատմամբ բռնությունը չհանդիսանա դաստիարակության միջոց՝ թե ընտանիքում, թե կրթական հաստատություններում:

spot_imgspot_img