-5.9 C
Yerevan

Մերուժան Տեր-Գուլանյան. «Գիրքն ամբողջությամբ ընթացք է դեպի անհայտի սահմանը»

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...

Դեկտեմբերի 20-ին կինոմատոգրաֆիստների միության Բուխարու սրահում կայացավ գրող Մերուժան Տեր-Գուլանյանի «Անհայտի սահմանը» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են հեղինակի վերջին տարիների էսսեները: Ռեժիսոր, սցենարիստ Արամ Սուքիասյանը բացման խոսքում նշեց. «Մենք գործ ունենք արտիստի հետ: Այս գիրքը վավերագրություն է, որովհետև ընդգրկում է տարիներ շարունակ «Առավոտ» թերթում ամեն շաբաթ լույս տեսնող էսսեները, որոնք շաբաթվա ամփոփում էին, այստեղ կան և գյուղական և քաղաքային կերպարներ, երբեմն պատմական, երբեմն տիեզերական, որը խոսում է գրողի մտահայեցողության ընդգրկման մասին և խոսում է այն հզոր ոգու մասին:

Ես շատ կուզեի, որ ընթերցողը այս գրքը չդիտարկի որպես զուտ հայի կերպին վերաբերող. այս գրքի հասցեատերը համաշխարհային մարդն է: Այստեղ կան նաև քաղաքական ակնարկներ, որովհետև ժամանակի մեջ գրողը լինելով երկրի զարկերակին՝ իր անձնական վերաբերմունք է ունեցել, սակայն անգամ այդ նյութերը նա գրել է այնքան գեղեցիկ ու գեղարվեստական, որ այն դադարել է լինել զուտ վավերագրում և գրականություն է ու գրականության իր տեսակի մեջ շատ յուրօրինակ»:

Սցենարիստ մշակութաբան Լևոն Գալստյանը նշեց, որ կարդալով այս գիրքը՝ համոզվել է, որ անդինի մասին հնարավոր է գրել կամ նրան մոտենալ միայն, երբ տեսնում ես անդինը:

«Ինչպես այդ գրքի անունը, այնպես էլ էսսեի ժանրը իրոք անհայտի սահմանին է: Այս գիրքը պատմում է իրականության մասին և ցույց է տալիս նրա ներքին պոեզիան, որն առիթմիկ շնչառությամբ հորդում է հույժ հայերեն»,-ասաց Լևոն Գալստյանը: Նաեւ հավելեց, որ Մերուժան Տեր-Գուլանյանի գրականությունը մտածելու գրականություն է:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով՝ Մերուժան Տեր-Գուլանյանի ամենատես աչքը կարողանում է տեսնել ամենակարևորը ամբողջականության մեջ: Նրա ձեւակերպմամբ, Մերուժան Տեր Գուլանյանը հայ էսսեագիրներ Կոստան Զարյանի, Կարպիս Սուրենյանցի հրաշալի ժառանգորդն է:

Գրող Ռոլանդ Շառոյանը նկատեց, որ գիրքը այնպես է կառուցված, որ ցանկացած էջից կարող ես ընթերցել և ականատես լինել նոր ամբողջական և ավարտուն պատմության, և տաղանդավոր հեղինակը իր գրականությամբ չի փիլիսոփայում այլ իմաստավորում է բառը:

Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքերով, «Անհայտի սահմանը» գիրքն ամբողջությամբ ընթացք է դեպի անհայտի սահմանը, որը շերտ առ շերտ բացվում է, բայց թույլ չի տալիս մոտենալ ու ճանաչել Իրեն՝ Աստծուն:

Աղբյուր՝ Aravot.am:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

«Не запахло весной»․ Բուտիրկան Ա․Խաչատրյան համերգասրահում համերգ չի տա

Երևանում սպասվում է ռուսական  «Բուտիրկա» խմբի համերգը։ «Բուտիրկան» ռուսական շանսոնի...