Եթե ազատամարտիկների պահանջները չբավարարվեն, նրանք չեն դադարեցնի պայքարը

Մայիսի 28-ին Ազատության հրապարակում կրկին հավաքվելու են մի խումբ ազատամարտիկներ’որոշելու իրենց հետագա քայլերը: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

Նա նշել է, որ արդեն տևական ժամանակ է սպասում են, որ իրենց դիմումին պատասխան տրվի, բայց «էսօր-էքուց» են անում: Ազատամարտիկի խոսքերով’երեկվա դրությամբ պատասխան չկար, մինչդեռ նախօրեին կառավարությունից ասել էին, որ ֆիննախարարությունում քննարկվում է դիմումը և պատասխան կլինի շուտով: «Իրենք պետք է ընդունեն մեր պահանջները, հակառակ դեպքում մենք ամեն ձև պայքարելու ենք»,-ասել է Վոլոդյա Ավետիսյանը և նշել, որ պատրաստ են նույնիսկ ծայրահեղ քայլերի դիմել: Նա հայտարարել է, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, ապա չեն դադարեցնելու պայքարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում