«Հրապարակ». ԿԳ նախարարին նախագահի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել նախագահականի տարածք

«Հրապարակ». ԿԳ նախարարին նախագահի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել նախագահականի տարածք

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ մեր աղբյուրների` սուպերնախարարի տիտղոսին հավակնող նախկին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ժամանակ առաջ այցելել է նախագահական` Մաշտոցի 47` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման, և փորձել է ծառայողական ավտոմեքենայով մուտք գործել «տարածք»։ Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, բացատրել են, որ կարգը թույլ չի տալիս նման բան, ինչն ահավոր դուր չի եկել վերջինիս:

Նույնկերպ` բյուջեի նախագծի քննարկման օրը ԱԺ տարածք է ցանկացել մտնել պատգամավոր, Փաշինյանի խորհրդական Հայկ Սարգսյանը, անվտանգությունը կրկին թույլ չի տվել: Հիշեցնենք, որ ավտոմեքենաներով ԱԺ-ում ևս տարածք մուտք գործելու հատուկ կարգ է գործում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում