Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ

Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է աջ կոճի շրջանում կոտրվածք։ «Արսենալի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մխիթարյանի լիարժեք ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Արսենալ»-«Տոտենհեմի» խաղի ժամանակ Մխիթարյանը ընդմիջմանը փոխարինվել էր: Խաղում «Արսենալը» պարտվել է 0։2 հաշվով։ Լոնդոնի «Արսենալ» ակումբը դուրս է մնացել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում