Անկարայում կհամբուրվեն ի նշան բողոքի
Նմանատիպ
Անկարայի մետրոյում պարբերաբար հնչեցվող «Բարոյականության կանոններին հետևեք» ձայնային նախազգուշացումը առաջացրել է թուրքերի դժգոհությունը:
Ըստ թուրքական «Ռադիքալ»-ի’ այդ նախազգուշացումից «վիրավորված» քաղաքացիներն իրենց բողոքն արտահայտելու համար որոշել են անցկացնել արտասովոր բողոքի ակցիա:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` միջոցառման մասնակիցներն այսօր` մայիսի 25-ին հավաքվելու են Անկարայի մետրոյի Քուրթուլուշ կայարանում և ի նշան բողոքի’ հրապարակավ համբուրվել: Ակցիան կրում է «Համբուրվում ենք մետրոյի Քուրթուլուշ կայարանում» կարգախոսը:
Մետրոյի աշխատակիցներն այս առնչությամբ ասել են, որ վերոնշյալ նախազգուշացման պատճառը այն է, որ մետրոյում որոշ երիտասարդներ անբարո արարքներ են թույլ տալիս:
2011 թվականին Ստամբուլի քաղաքային մի ավտոբուսի վարորդ, համարելով, որ երիտասարդ զույգն անբարո պահվածք է դրսևորել, իջեցրել էր ավտոբուսից և նախատել’ «հանրային տրանսպորտը սեքսով զբաղվելու տեղ չէ»: Այնուհետև վարորդի և ուղևորի միջև վեճ էր ծագել: Այդ միջադեպից հետո էլ սոցիալական ցանցերում բողոքի ակցիաներ էին անցկացվել, որոնք դատապարտելում էին հասարակական տրանսպորտում «բարոյականության կանոների» կիրառումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում