Ադրբեջանում 120-ից ավելի դատավորներ հեռացվել են աշխատանքից
26/12/2018 14:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում դատական համակարգից հեռացվել է ավելի քան 120 դատավոր:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դատավորների հեռացման պատճառներ են հանդիսացել նրանց կողմից թույլ տրված կոպիտ իրավախախտումները:
Հեռացման որոշումը կայացվել է դեկտեմբերի 25-ին արդարադատության նախարարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում