Guardian-ը Էրդողանին դասել է ամենաանհանդուրժող ղեկավարների ցանկում
26/12/2018 14:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Guardian պարբերականը «2018թ.՝ ավտոկրատների տարի» վերնագրով հոդված է հրապարակել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական diken.com.tr-ն:
Պարբերականի կողմից հրապարակված հոդվածում երկրների ավտոկրատ ղեկավարների ցանկում տեղ է գտել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:
Հոդվածում Թուրքիայի նախագահը բնութագրվել է հետևյալ կերպ. «Ճանապարհ հարթեց նախագահական համակարգի հաստատման համար և ավելի մեծ ուժ ստացավ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում