-0.9 C
Yerevan

Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Նմանատիպ

«Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի». Էրդողան

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է...

«Հանեք ինձ այստեղից… ու ես կդառնամ ձեր ծառան». մի լուսանկարի պատմություն

Այս լուսանկարը տարածվեց համացանցում երկու օր առաջ՝ Թուրքիա-Սիրիա սահմանին...

Հայաստանը Թուրքիա է ուղարկել 27, Սիրիա՝ 29 փրկարար

Հայաստանը փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած երկրներ է ուղարկել ընդհանուր...

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին ընդառաջ ՀՀ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ոստիկանության տարածքային բաժիններում արդեն ձևավորվել են շրջիկ խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում հասարակական նշանակության ռիսկային օբյեկտների` մասնավորապես տարադրամի փոխանակման կետերի, գրավատների, խոշոր դրամաիրային շրջանառություն ունեցող առևտրի կետերի տարածքներում:

Պարեկապահակետային ծառայություն իրականացնող վերակարգերը մոտեցվել են նշված ռիսկային օբյեկտներին: Ոստիկանության ծառայողները շրջագայություններից զատ պրոֆիլակտիկ այցելություններ են կատարում, տարադրամի փոխանակման կետեր, գրավատներ, նաև շուրջօրյա գործող դեղատներ:

Ոստիկանները դեղատան աշխատակիցներին հիշեցնում են նաև, որ ժամը 22-ից հետո անհրաժեշտ է դեղորայքը վաճառել դեղատան պատուհանից: Տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների աշխատակիցներին էլ խորհուրդ են տալիս ուշ ժամերին միայնակ չաշխատել: Չի կարելի անհարկի բաց թողնել դուռը կամ թեկուզ մի քանի րոպեով հեռանալ տարադրամի փոխանակման կետից: Պարբերաբար պետք է ստուգել սարքի՞ն են տեսահսկող սարքերը, ձայնազդանշանային համակարգը միացվա՞ծ է, թե ոչ:

Ոստիկանությունը քաղաքացիների հանդեպ հոգատար վերաբերմունքն իր պարտքն է համարում և այս օրերին շարունակելու է աշախատել ուժեղացված ռեժիմով: Մնում է` ինքներս մի փոքր ուշադիր լինենք մեր ու շրջապատի հանդեպ և հետևենք անվտանգության կանոներին:

spot_imgspot_img