Սերգեյ Բեզռուկովը՝ տարվա լավագույն դերասան
Նմանատիպ
Համաձայն անցկացրած սոցիալական հարցումների՝ ռուսաստանցիները Սերգեյ Բեզռուկովին համարել են տարվա լավագույն դերասան, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այդ կոչմանը նա արժանանում է մի քանի տարի անընդմեջ: Բեզռուկովին ընտրել են հարցվածների 8 տոկոսը:
Նրան հաջորդում են Կոնստանտին Խաբենսկին (5 տոկոս) և Վլադիմիր Մաշկովը (4 տոկոս):
2018-ի լավագույն երաժիշտն էլ, ըստ հարցվածների, ճանաչվել է Ֆիլիպ Կիրկորովը: Նրան ընտրել են հարցվածների 10 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է դաշնակահար Դենիս Մացուևը (6 տոկոս), երրորդ տեղում` Նիկոլայ Բասկովը (5 տոկսո): Նրանց հաջորդում են Ալլա Պուգաչովան, մեկ տարի առաջ մահացած օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին և Սերգեյ Շնուրովը:
Ուսումնասիրության մեջ նշված է, որ ամենադժվարը եղել է գրողների ընտրությունը:
Այսպիսով, տարվա լավագույն գրող է ճանաչվել Դարյա Դոնցովան:
Ամենահայտնի հեռուստատեսային հաղորդում է ճանաչվել «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» թոք-շոուն:
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում