Վրաստանի եկեղեցին կճանաչի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին
Նմանատիպ
Վրաստանի ուղղափառ եկեղեցին կճանաչի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին, որը պաշտոնապես ճանաչվելու է հունվարի 6-ին. տեղեկացնում է ВЗГЛЯД պարբերականը:
Վրաստանի ուղղափառ եկեղեցու Սինոդի նիստից հետո Ծալկայի և Դուշեթի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Զոսիման հայտարարել է, որ Վրաստանի համայն առաջնորդը հունվարին պաշտոնապես կհայտարարի իր տեսակետը:
«Դրանից հետո նոր միայն մենք կարձագանքենք ու մեր դիրքորոշումները կհայտնենք: Այժմ մեզ զսպում ենք»,- ասել է Զոսիման:
Նշենք, որ հավատացյալ Վրաստանի մեծամասնությունն այն տեսակետին է, որ Ուկրաինայն պետք է ունենա իր առաձին ավտոկեֆալիան:
Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի եկեղեցին առաջնորդ էր ընտրել՝ միտրոլոպիտ Եպիֆանիային, որը, ըստ ռուսական մամուլի հրապարակումների, բավական սերտ հաաբերությունների մեջ է Կոստանդնուպոլսի տիեզերական ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ: Նշենք նաև, որ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը նորընտիր միտրոպոլիտին հունվարի 6-ին հրավիրել է աթոռանիստ Ստամբուլ՝ հանձնելու ավտոկեֆալիայի հավաստող տոմոսը (կոնդակ):
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում