Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը
25/05/2013 13:48
Նմանատիպ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արրդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են և հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում