Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 05 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում