Թուրք մտավորականներն իրենց աջակցությունն են հայտնել հայ լրագրողին
Նմանատիպ
«Սևան Նիշանյանը միայնակ չէ» կարգախոսով մի խումբ թուրք մտավորականններ ինձ աջակցությունն են հայտնել պոլսահայ գրողին: Նրանք հաղորդագրություն են տարածել, որում թուրք մտավորականությունն իր բողոքն է արտահայտել երկրում սունննիական անհադուրժողականության դեմ:
«Մենք բողոքում ենք Սևան Նիշանյանին Իսլամի առասպելաբանությունը ավանդական մոտեցման նման չմեկնաբանելուհամար 13.5 ամսվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ։»,- ասված է մտավորականների տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը մայիսի 22-ին պոլսահայ լրագրող Սևան Նիշանյանին 13.5 (58 շաբաթ) ամսվա ազատազրկման է դատապարտել՝ Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար:
Նիշանյանի դեմ բողոքել էր Թուրքիայի 15 քաղաքացի՝ հայտարարելով, որ նա իր անձնական բլոգում վիրավորանք է հասցրել Մուհամեդ մարգարեին։
Նախաքննության ընթացքում պատրաստված 7 էջանոց մեղադրանքն ընդունվել էր դատարանի կողմից։
Նիշյանն իր բլոգում Մուհամեդին որակել էր, որպես արաբ լիդեր, ով հարյուրամյակներ առաջ մարդականց համոզել է, որ ինքը կարողանում է կապ հաստաել Ալլահի հետ՝ ստանալով քաղաքական, ֆինանասական և սեռական օգուտներ:
Այս կապակցությամբ Նիշանյանի դեմ գործ էր հարուցվել «ժողովրդի մի մասի կրոնական արժեքները վիրավորելու» մեղադրանքով և պահանջվում էր մինչև 1.5 տարվա ազատազրկում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում