Իրանն անհայտության մեջ է պահում Ադրբեջանի ԱԳՆ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ դեռևս Թավրիզի հետ շարունակվում են բանակցություննը Խալիդ Խալիդայի հետ կապված դեպքի առնչությամբ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Իրանի Թավրիզ քաղաքում «հակաիրանական գործունեություն ծավալելու համար» ձերբակալված ադրբեջանցի կին գրականագետ Խալիդա Խալիդը և նրա վարորդ-օգնական Շամալ Հուսեյնովը չեն փոխանցվել ադրբեջանի գլխավոր հյուպատոսոությանը:

Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր տարածեցին նրանց ազատ արձակման մասին:Ինչպես տեղեկացնում էր «haqqin.az» լրատվական կայքը, Իրանում պաշտոնական այցով գտնվող Միլի Մեջլիսի պատգամավոր Էլդար Իբրահիմովի հավաստիացրել էր, որ մոտ օրերս ազատ արձակվածները կվերդառնան հայրենիք:

Հիշեցնենք, որ ձերբակալությունները տեղի էին ունեցել ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը՝ հակաիրանական գործունեություն ծավալելու մեղադրանքով: Խալիդան ևս չորս ադրբեջանցիների հետ ձերբակալվել էր «Հարավային Ադրբեջանի ազգային-ազատագրական շարժում» կազմակերպության անդամ Մուհամմադ Ռաշիդիի բնակարանում:

Պաշտոնական Բաքուն ձերբակալությունների առնչությամբ երկու բողոքի նոտա էր հղել Իրանի արտգործնախարարությանը: Սակայն պաշտոնական նոտաները ոչ մի ազդեցություն չէին ունեցել: Այդ ժամ ադրբեջանցիները հիշել էին Իրանի հետ կրոնական նույն՝ շիա ուղղությանը պատկանելու փաստը ,և մայիսի 18-ից պաշտոնական այցով Իրան գործուղել Կովկասի մուսուլմաների վարչության ղեկավար Այլաշյուքուր Փաշազադեին:

Փուշուզադեն Իրանի նախագահ Ահմադինեժադի և գերագույն հոգևոր առաջնորդ Խամենիի հետ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերում ադրբեջանցիների ազատ արձակման վերաբերյալ:
Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանում, թե ինչու Ադրբեջանի քաղաքացիները առայժմ չեն հանձնվել հյուպատոսարան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում