Դահուկավազքի առաջնությունում անակնկալներ չեն գրանցվում. Գագիկ Սարգսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի ընթացիկ առաջնությունում անակնկալներ չեն գրանցվում, սակայն այն բաղկացած կլինի երկրորդ փուլից ևս:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Մեծահասակների այս տարվա առաջնությունում անակնկալներ չեն գրանցվում: Մասնակցում է շուրջ 30 դահուկորդ Հայաստանի տարբեր մարզերից: Ցավոք, առաջնության մասնակից աղջիկների քանակն է քիչ` ընդամենը 7 մասնակից»,-ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Վերջինիս խոսքով` այս տարի առաջնությանը, որը վարկանիշային է, արտասահմանից մասնակիցներ չկան, սակայն լինելու է երկրորդ փուլ, որը կկայանա փետրվարին: «Առաջնության երկրորդ փուլ անցկացնելով՝ հնարավորություն կտանք մարզիկներին նորից մեկնարկներ ունենալ»,-եզրափակեց նա:
Դահուկավազքի Հայաստանի առաջնությունը անցկացվում է Աշոցքում: Այն մեկնարկել է հունվարի 7-ին և կեզրափակվի` 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում