Ադրբեջանի գլխավոր գաղափարախոսը երկերեսանիությամբ է զբաղված
Նմանատիպ
Ադրբեջանի գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովը մեկ օրվա ընթացքում երկու իրարամերժ հայտարարություն է արել: Գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ նա հայտարարել է, որ Ադրբեջանը որդեգրել է եվրոպականացման ուղին և հավատարիմ է եվրոպական արժեքներին:
Ինչպես տեղեկացնում է «contact.az»-ը, նույն օրվա ընթացքում Հասանովը «Երիտասարդության դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում» սեմինարի ժամանակ մեղադրել է Արևմուտքին և այլ արտաքին քաղաքական ուժերի՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:
Նա բողոքել է ԱՄՆ-ի դեսպանի՝ ընդդիմությանն աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ և նշել, որ դա բացահայտ միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին:
Այնուհետև Հասանովը հայտարարություն է արել, որ որոշ ուժեր դեռևս ցանկանում եմ Ադրբեջանի տարածքում տեղակայել զորքեր: Իսկ Բաքվի հարցին ի պատասխան, թե արդյոք կօգնի այդ զորքերի առկայությունը Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը, նրանք պատասխանում են, որ դա իրենց գործունեության տիրույթը չէ:
Երիտասարդության հետ հանդիպման ժամանակ Հասանովն անդրադարձել է Ադրբեջանի յուրօրինակ ժողովրդավարությանը և մարդու իրավունքների ադրբեջանական ընկալմանը: Նա կոչ է արել ադրբեջանցի երիտասարդներին չնմանվել եվրոպացիներին և պահպանել ուրույն, ազգային արժեքները:
Եվ այդ նույն մարդը, ով այս ելույթից ժամեր առաջ հավաստում էր Եվրոպային, որ Ադրբեջանն ունի հենց նույն արժեքները, որոնք , որ տարածված են Հին աշխարհում, երիտասարդներին փաստարկներ է բերել, որ իրենք բոլորվին տարբերվում են Արևմուտքից:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում