Դահուկորդներ Միքայելյանը և Գալստյանը Հայաստանի բացարձակ չեմպիոններն են
09/01/2019 17:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոն դարձել են տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը, կանանց պայքարում՝ Կատյա Գալստյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոցքում եռօրյա պայքարից հետո ավարտվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը դահուկորդները ուժերը չափեցին արագավազքում: Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալը նվաճեց Միքայել Միքայելյանը: Նրան հաջորդում են Թադևոս Պողոսյանը և Արտուշ Մկրտչյանը:
Կանանց պայքարում բացարձակ չեմպիոն Աշոցքի ներկայացուցիչ Կատյա Գալստյանն է: Աննա Ռաշոյանը երկրորդն է, իսկ Վարսենիկ Ավետիսյանը` երրորդը:
Հայաստանի առաջնության երկրորդ փուլը կկայանա փետրվարին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում