-1.9 C
Yerevan

Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստանում են մանդատները

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է սկսել Իրանի դեմ

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները հանձնում է ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ ընտրողները, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով՝ համակարգչային վիճակահանությամբ: Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

Յուրաքանչյուր ընտրական տարածքից ընտրվել է երկուական ընտրող և երկուական քաղաքացի, ովքեր առաջին անգամ են մասնակցել ընտրություններին: Պատգամավորական մանդատները նորընտիր պատգամավորներին հանձնելու է 28 ընտրող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10:00-ին:

«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։

spot_imgspot_img