Պոլսահայ գրողին սպառնում է Դինքի ճակատագիրը
27/05/2013 12:04
Նմանատիպ
Պոլսահայ հայտնի գրող, հրապարակախոս, ձեռներեց Սևան Նիշանյանի նկատմամբ սպառնալիքներ են տարածվել համացանցում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Twitter միկրոբլոգում Ֆուրքան Ջոշքուներ անունով օգտատերը հետևյալ գրառումն է արել.
«Սևան Նիշանյան,«Ակոս» թերթի շենքի դիմաց ճակատից խփված ընկնելու քո ժամանակն էլ մոտ է: Խելացի եղի´ր»:
Նույն օգտատերի մեկ այլ գրառումը նույնպես ուշագրավ է. «Ակոս թերթում բոլոր գրողնե՞րն են անբարոյականի զավակ, կրոնի թշնամի: Այո´: Մեկը’ Հրանտ Դինքը ոչնչացվեց, գնաց, հիմա էլ Սևան Նիշանյանը»:
Հիշեցնենք, որ Նիշանյանը իր բլոգում հրապարակած հայտնի հոդվածում Մուհամմեդ մարգարեին վիրավորելու փաստարկով թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 13,5 ամսվա ազատազրկման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում