Արմավիրի մարզի Վարդանաշենում վերընտրվել է գործող գյուղապետը

Ինչպես հայտնում է Aysor.am-ը, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում նախօրեին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է գործող գյուղապետ Արթուր Մանուկյանը։

Ըստ ԿԸՀ-ի’ համայնքի ընտրողների ընդհանուր թիվը 790 է: Քվեարկությանը մասնակցել է 530 ընտրող:

296 ձայն ստացել է Արթուր Մանուկյանը, 116 ձայն’ Հայկ Սահակյանը, 83 ձայն’ Աշոտ Հայրապետյանը, 27 ձայն’ Գրիգոր Սահակյանը:

Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում