Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում վերընտրվել է Վարդիթեր Գասպարյանը
Նմանատիպ
Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում մայիսի 26-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում էին երկու թեկնածու՝ գործող համայնքապետ, ՀՀԿ
անդամ Վարդիթեր Գասպարյանը եւ անկուսակցական Սարգիս Սարգսյանը:
Ընտրություններին հետեւում էին նաեւ միջազգային դիտորդներ: Ինչպես «Արմենպրես» -ն է հաղորդում, համայնքում ընտրություններն անցել են առանց միջադեպերի եւ լարվածության:
«Քվեարկելու իրավունք ունեցող 824 բնակչից ընտրությանը մասնակցել է 504 մարդ: Անվավեր է համարվել 11քվեաթերթիկ, Սարգիս Սարգսյանի օգտին գրանցվել է 176 քվե, իսկ Վարդիթեր
Գասպարյանի օգտին’ 317:
Այսպիսով, ըստ նախնական արդյունքների, Ախուրիկ համայնքում ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Վարդիթեր Գասպարյանը»,-նշեց Շիրակի մարզպետարանի հասարակայնության եւ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում