Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի մի խումբ պատգամավորների
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին ընդունել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի մի խումբ պատգամավորների:
Նախագահ Սահակյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը որակել է որպես Արցախի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը՝ հատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ամուր կապերի պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նախագահը կարեւորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ստեղծումը՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունի նրա աշխատանքներից:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում