Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր խորհրդարանի առաջին նիստը նախագահում է խորհրդարանի տարիքով ամենամեծ պատգամավորը՝ «Իմ Քայլը» դաշինքը ներկայացնող Կնյազ Հասանովը:
Նիստի օրակարգում են Ազգային ժողովի նախագահի, նրա երեք տեղակալների ընտրության հարցերը: Կքննարկվեն նաև մշտական հանձնաժողովների ձևավորման և դրանց նախագահների ընտրության հարցերը:
Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 14-ին` ԱԺ առաջին նիստում վարչապետի պաշտոնում առաջարկելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար ընդդիմադիր քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է լինելու Վահե Էնֆիաջյանը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում