Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հռիփսիմե Գրիգորյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Հռիփսիմե Գրիգորյանն «Իմ քայլը» դաշինքով ստացել է պատգամավորական մանդատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում