Ընտանիքներ քանդող հակամարդկային օրենքին նոր բաղադրիչ է ավելացվում

Ընտանիքներ քանդող հակամարդկային օրենքին նոր բաղադրիչ է ավելացվում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Այս անտրամաբանական օրենքը այնքան սարսափելի թվաց, որ խնդրեցի Teresa Mkhitaryan-ին իր տեքստը վերցրել և գրել իմ էջում, ու շատ կցանկանայի, որ դուք էլ կարդաք, տեղեկացնեք բոլորին, ու փորձենք միասին օգնել կառավարությանը ավելի լավ և մարդկային որոշում կայացնել

Եթե ինչ-ինչ պատճառով ընտանիքը հայտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, ապա պետությունը ամեն երեխայի համար տալիս է ընդամենը 10.000 դր, գումար, որով անհնար է երեխային պահել և սովամահ չանել։ Այդ պատճառով էլ շատ ծայրահեղ աղքատ ընտանիքներ ստիպված են երեխային տանել մանկատուն, որտեղ երեխան գոնե սոված չի մնա։

Երբ երեխան հայտնվում է մանկատանը, ՆՈՒՅՆ երեխայի համար պետությունը մանկատուն է փոխանցում տարեկան 3,500,500 դրամ ( այո, այո, ճիշտ եք կարդում միլիոն !): Թե ինչպես և ուր են գնում այդ միլիոնները, ավելի լավ է լռեմ ։

Այսինքն ծայրահեղ աղքատ ընտանիքին 10 000 դրամ, բայց նույն երեխայի համար մանկատանը պետությունը վճարում է 3,5 միլիոն

Այն բանից հետո, որ մենք տարիներով այս խնդրի մասին ենք բարձրաձայնում և պայքարում այս օրենքի դեմ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կյանքի կոչեցին նոր՝ էլ ավելի ամբսուրդ որոշում.

Այժմ, ըստ օրենքի, ցանկացած այլ ընտանիք, որը կվերցնի երեխային մանկատնից անգամ ժամանակավոր, առանց որդեգրման, պետությունից ստանում է 150 000 դրամ ։

Պատկերացնու՞մ եք օրենքի ծայրահեղ վտանգավոր և անտրամաբանական լիները

Երեխայի ծնողը, որ հանձնում է երեխային մանկատուն, որովհետև Անհնար է երեխային պահել 10 000 դրամով, նույն երեխայի համար պետությունը պատրաստ է այլ ընտանիքին վճարել 150 000 դրամ ամսական ։ Եվ դեռ բացառված չէ, որ այլ ընտանիքը կարող է երեխա վերցնել մանկատնից զուտ շահույթի համար։

Իսկ այս ամենի փոխարեն, պետությունը և նախարարությունը կարող էր վճարել աղքատության մեջ գտնվող ընտանիքին օրինակ 50 000 դրամ, և հետամուտ լինել, որ գումարը ծախսվում է ճիշտ նպատակին

Այս օրենքը, որ շատ ընտանիքներ է քանդում, ուղղակի հակամարդկային

Իրազեկվեք, տարածեք, բարձրաձայնեք խնդիրը
ՀՀ քաղաքացին իրավունք ունի պահանջել վերանայել օրենքը, որը նսեմացնում է իր արժանապատվությունը

Ռոզա ՍԱՐԳՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում