Էդուարդ Շարմազանով.«Եթե ինչ որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը»

Էդուարդ Շարմազանով.«Եթե ինչ որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Այսօր “Իմ քայլի” պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը…

Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։

Երկրորդ, բավական է ՀՀԿ ի դարդերով ապրեք։

Եթե ինչ որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը։

Հենց դրա վառ ապացույցն էր նորանշանակ վարչապետի այսօրվա եթերը…

Հայաստանում բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար պետք է լինեն, և ձեր առաջ քաշած, ինչ որ կարելի է Զևսին ,չի կարելի եզին սկզբունքն ուղղակի ծիծաղելի է։

Հ.Գ
Գրված է…
Ինչ կցանես, այն էլ կհնձես

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հետևեք մեզ նաև Telegram-ում