Եկեք ազատվենք այն հիմար պիտակից, որը Վարդանանց հերոսությունը «բարոյական հաղթանակ» է անվանում

Հետաքրքիր է, 300 սպարտացիների պարտությունը բոլորը հերոսություն են համարում, ոչ ոք չի ասում, թե միայն բարոյական հաղթանակ էր, իսկ Վարդանանց պատերազմը բարոյական հաղթանակ է անվանվում, երբ նույնքան հերոսություն էր, ինչքան որ սպարտացիներինը:

Շեշտարդրումնմերի խնդիր է, ժամանակին մի պատմաբան Վարդանանց հերոսությունը պիտակավորել է որպես «բարոյական հաղթանակ», ու արդեն քանի տարի է այդ հիմար պիտակից չենք կարողանում պոկվել, չենք էլ փորձում, ավելի ճիշտ:

Մինչդեռ, 300 սպարտացիներից ոչինչով չի զիջում: Էստեղ էլ փոքրաթիվ հայերը հայրենիքը պաշտպանելու համար դուրս էին եկել հսկայական կայսրության հսկայական բանակի դեմ, էստեղ էլ խիզախաբար կռվեցին, որի ընթացքում շատերն ընկան, այդ թվում նաև հրամանատարը…տարբերությունը երևի մանեկ այն է, որ մերոնք պարսիկներին կարողացան կանգնացնել, իսկ սպարտացիները՝ ոչ: Հա, մեկ էլ մերոնցից ոչ բոլորը զոհվեցին ու մեր տղամարդկանց հետ հավասար կռվում էին նաև կանայք:

Էնպես որ եկեք ազատվենք այդ հիմար պիտակից, որը Վարդանանց հերոսությունը «բարոյական հաղթանակ» է անվանում:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում