Թերեզա Մեյի խայտառակ պարտությունը. Բրիտանիայի խորհրդարանը մերժեց «Բրեքսիթի» գործարքը
16/01/2019 09:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արժանացավ վատագույն պարտության խորհրդարանական երկրի պատմության մեջ. Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժեց վարչապետի ներկայացրած ԵՄ-ից դուրս գալու կամ Բրեքսիթի գործարքը։
Պատգամավորները գործարքը մերժեցին 432 դեմ, 202 կողմ ձայներով, որը պետք է կարգավորեր 2019թ.-ի մարտի 29-ին Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու պայմանները։
]Քվեարկությունից հետո լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Գորբինը հանդես է եկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որը կարող է հանգեցնել համընդհանուր ընտրությունների։
Կառավարությանն անվստահության քվեարկությունը նախատեսվում է, որ տեղի կունենա այսօր՝ Բրիտանիայի ժամանակով 19.00-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում