Հրանտ Մելիք-Շահնազարյան. ««Ոսկանապատ» վերլուծական կենտրոնն ընդլայնում է իր գործունեությունը»

Հրանտ Մելիք-Շահնազարյան. ««Ոսկանապատ» վերլուծական կենտրոնն ընդլայնում է իր գործունեությունը»

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՀարգելի ընկերներ,

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնն ընդլայնում է իր գործունեությունն ու հետազոտվող թեմաների շրջանակը։ Սա իմ վաղեմի երազանքն էր, որը լիարժեք կյանքի կոչելու հնարավորություն նախկինում՝ ժամանակի և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, ցավոք, չեմ ունեցել։ 2019-ը ինքս ինձ համար հայտարարել եմ մեծ ծրագրերի տարի, և շատ ուրախ եմ, որ այսօր կարողանում եմ ձեզ ներկայացնել մեր կենտրոնի առաջին նոր պրոդուկտը՝ «Մարզերում» շաբաթական տեղեկագիրը (http://bit.ly/2RAlSpy)։ Այստեղ մենք կանդրադառնանք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման խնդիրներին՝ ուշադրության կենտրոնում պահելով մեր մարզերում տեղի ունեցող իրադարձությունները։

Voskanapat.info կայքից բացի «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնն իր հետազոտությունները հանրությանը կներկայացնի նաև այս և այլ ֆորմատներով։ Կլինեն բաց և փակ քննարկումներ, զեկուցագրեր, գրքեր և այլն։ Բոլոր այս ծրագրերի շարքում ես մեծ կարևորություն եմ տալիս նաև նոր ձևավորվող «Ոսկանապատ» քաղաքական քննարկումների ակումբին, որի մասին շուտով առավել մանրամասն կտեղեկացնեմ ձեզ։

Մեկ խոսքով, ծրագրերը շատ են, դե իսկ ոգևորությանս էլ չափ ու սահման չկա։ Պատրաստվեք հետաքրքիր քննարկումների 😉

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում