«Կինն Աստծու էակ է»
Նմանատիպ
– Ո՞վ է Ձեզ համար կինը:
– Աստծու էակ, որն աշխարհի կյանքին մասնակցում Է այն եզակի հատկանիշներով, որոնք Աստված պարգևել է նրան: Կնոջ դերը, ինչպես որ ես եմ հասկանում, իր վեհագույն ձևով դրսևորված է Աստվածամոր կերպարում: Զգայունությունը, որի մասին խոսում եմ Ձեր կողմից հիշատակված խոկումներում, կանանց ներհատուկ որակներից մեկն է, իսկ մայրությունը դրանց մեջ գրավում է կենտրոնական տեղ: Կանայք, օրինակ, հակված են սերն իրենց երեխաների հանդեպ արտահայտելու այնպիսի գորովանքով, որ անհնարին է նկարագրել բսւոերով: Կինն իր հատկանիշներով, որոնք չի կարելի անուշադրության մատնել, մարդկային կյանքում զբաղեցնում է առաջնակարգ տեղ: Որպես մայր, նա հիմնական դեր է կատարում իր երեխայի անհատականության ձևավորման գործում:
Մեր այսօրվա կյանքում, երբ երիտասարդ սերունդների վրա հասարակության ազդեցությունն ու ճնշումն ավելի ուժեղ են, քան առաջ էր, մոր դերը դաոնում է անհամեմատ կարևոր: Եթե Աստվածամայրն իր երկրային կյանքի ժամանակ այդքան սիրված էր և մեծ ակնածանք էր վայելում առաքյալների, ապա նաև՝ առաջին քրիստոնյաների կողմից, պատճառն այն է, որ նրա անձի մեջ խտացած էր մայրության բարձրագույն արտահայտությունը:
Գարեգին Ա Կաթողիկոսի զրույցներից Ջովաննի Գուայտայի հետ
Աղբյուր՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Facebook-յան էջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում