Բարերար Ս. Համբարձումյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` Արցախին աջակցելու համար

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին աջակցելու համար եւ նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերգեյ Համբարձումյանը նույն եռանդով կշարունակի սատարել Արցախի զարգացման ու զորացման գործին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում