Չիտայում 12–ամյա երեխաների համար մերկապարուհիներով երեկույթ է անցկացվել
Նմանատիպ
Չիտա քաղաքում գործող ART-ICON կազմակերպությունը անչափահասների համար էրոտիկ մրցույթներով ու մերկապարուհիներով միջոցառումներ է կազմակերպել։
Ինչպես տեղեկացնում է Emedia.am-ը, այդ մասին է գրում chita.ru լրատվական կայքը, ներկայացնելով զարհուրելի դեպքի որոշ մանրամասներ։ Ընկերությունը կազմակերպում էր նման միջոցառումներ 2012 թ. հոկտեմբերից ի վեր։ Միջոցառումները միշտ էլ բուռն էին անցնում՝ էրոտիկ պարերով ու «Ով դահլիճից ավելի շատ կրծկալ ու զուգագուլպա կբերի» մրցույթներով։ Հաճախորդների պակաս նույնպես չի նկատվել՝ համաձայն լուսանկարների, դահլիճը լեփ–լեցուն էր։ Միջոցառումը բաց էր 12-18 տարեկան երեխաների համար։ Միջոցառման կազմեկերպիչ–ընկերության ներկայացուցիչը հաստատեց նման երեկույթների անցկացումը, սակայն պնդեց, որ դա տեղի է ունեցել ընդամենը մեկ անգամ։ Մեղավորն, իր խոսքերով, միջոցառման վարողն էր, ով «չէր հարմարվել երեխաների հետ աշխատանքին» ու զղջում է տեղի ունեցածի համար։ Ռուսաստանի քննչական մարմինները վարում են համապատասխան աշխատանքներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում