Շրջաններում հավանական են առատ տեղումները և կարկուտ
28/05/2013 11:24
Նմանատիպ
Մեր հանրապետության տարածքում մայիսի 28-ին և 29-ին կդիտվի փոփոխական, մեծ մասամբ’ ամպամած եղանակ:
Շրջանների մեծ մասում և գիշերը, և ցերեկը պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 28-ին հավանական են առատ, ինտենսիվ տեղումները, նաև կարկուտը: Հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ:
Ընդհանուր պատկերից կզանազանվեն արևմտյան և կենտրոնական շրջանները. Շիրակ, Արագածոտն, Արմավիր, մասամբ’ Լոռին և Կոտայքը. այստեղ կգերակայի առավելապես առանց տեղումների եղանակը, օրվա ընթացքում հնարավոր են միայն կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 28-ին և 29-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա 2-րդ կեսին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, էական տեղումներ չեն սպասվում: Քամին’ 7-10մ/վրկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում