Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am:1990 թվականի հունվարի 13-19-ը հայերի նկատմամբ Բաքվում տեղի ունեցած ջարդերը քաղաքականություն էր, որն իրականացվում էր Ադրբեջանի և Խորհրդային միության ղեկավարների կողմից, Բաքվի ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված քննարկմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Բաքվի հայկական ջարդերը 1988 թվականի Սումգայիթում սկսած ջարդերի շարունակությունն էր։ Ցավոք, իրողությունն այդ օրերին այնպիսի էին, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր էր վերահսկել, ամբողջական տեղեկատվություն ստանալ մեր հայրենակիցների ճակատագրերի մասին», – ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ դեպքերից շուրջ 30 տարի անց շարունակում են նորանոր փաստեր և վկայություններ ի հայտ գալ ջարդերի վերաբերյալ։
«Անհասկանալի պատճառով Հայաստանում դեռևս այդ ջարդերին իրավական գնահատական տրված չէ։ Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր։ Աշխատանքներ տարվում են առավելապես փորձագիտական շրջանակներում», – նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում