Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ
19/01/2019 17:43
Նմանատիպ
Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Շրջում եմ, բայց միշտ, հեռո՛ւ եմ, չըկամ.
Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում
Աղոթք եմ անում ցնորք-աղջկան…
Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռո՜ւն,-
Ունեմ ես թովիչ մի առանձնարան, –
Տանջանք է այնտեղ և զոհաբերում,
Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան…
Եվ այնտեղ է նա,- ոչ այս աշխարհում,-
Մաքուր ու պայծառ պատկերը նրա.
Ես տառապանքըս բախտ եմ համարում
Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա…
Հետևեք մեզ նաև Telegram-ում