Սաակաշվիլին զուր երազում է
Նմանատիպ
Վրաստանի’ Հանրապետության օրը նշելու տոնական միջոցառումների ժամանակ նախագահ Միխեիլ Սաակշվիլին իր համոզմունքն է արտահայտել մոտ ապագայում Ռուսաստանի’ Կովկասից հեռանալու վերաբերյալ:
Նա հայտարարել է, որ Ռուսաստնաը, ելնելով մի շարք դեմոգրֆիական, տնտեսական և քաղաքական գործոններից, ստիպված կլինի լքել տարածաշրջանը:
Սաակվիլին նշել է նաև, որ վրացական զորքերը ժամանակին հրաշք են գործել’ կանխելով ռուսական ագրեսիան:
Վրաստանի նախագահի արտահայտած կարծիքը չեն կիսում մի շարք արևմտյան տեսաբաննր, որոնք կարծում են որ 2008թ-ի’ վրաց-հարավօսեթական պատրազմից հետո Ռուսաստանն ավելի է ամրապնդել իր դիրքրը տարածաշրջանում: Շատերը որակում են այս պատերազմը, որպես Ռուսաստանի երկրորդ գալուստ տարածաշրջան:
Աբխազիայում և Օսեթեիայում իր դիրքերն ամրապնդելով’ Ռուսաստանը ևս մեկ Ազգային անվտագության ռազմավարության մեջ (մինչ 2020թ) ամրագրեց, որ Կովկասն իր համար կարևոր տարածաշրջան է: Կովկասում հենակետեր ունենալը և ազդցությունը տարածելը կենսական կարևոր է Ռուսաստանի համար:
Սաակաշվիլու արտահայտած մտքերը ավելի շատ նմանվում են ցանկությունների, քանի ունեն փաստական ծանրակշիռ հիմքեր: Նա ամեն կերպ փորձում է արդարանալ սեփական ժողովրդի առաջ’ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի կորստի համար:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում