Բաքուն կրկին քննադատվել է խոսքի ազատությունը չհարգելու համար
Նմանատիպ
Հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրւթյունների նախաշեմին եվրոպական և ամերիկյան մի շարք իրավապաշտպան կառույցներ սկսել են ավելի հաճախ խոսել այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների և ակտիվիստների’ անհարկի բանտարկությունների մասին:
Նախորդ շաբաթ Ադրբեջանում էր գտնվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսը: Վերջինս, ամփոփելով իր այցը փաստել է, որ Ադրբեջանում լրագրողների, բլոգերների, ակտիվիստների և ազատ մտածելակերպ ունեցող այլ անձանց խոսքի ազատության իրավունքը շարունակում է զգալիորեն սահմանափակ մնալ:
Ինչպես տեղեկացնում է Contact.az կայքը, Ադրբեջան կատարած այցի ընթացքում Մուժնիեկսը եղել է պայթունավտնագ Իսմայիլի շրջանում և այցելել է բանտում գտնվող Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, «Թոլիշի սադո» թերթի խմբագիր Խիլալ Մամեդովին և մի քանի ակտիվիստների:
Նա նշել է, որ ազատ կարծիք արտահայտելու համար բանտում հայտնված քաղաքացիներին ազատ արձակելը պետք է լինի ադրբեջանական իշխանութոյւնների առաջնահերթությունը:
Մուժնիեկսը խսել է նաև չարտոնված հանրահավաների վայրերի սահմանափակումների մասին:
«Իշխանությունները հրապարկել են այն վայրերի ցուցակը, որտեղ թույլատրվում է բողոքի ակցիաներ անցկացնել, սակայն այդ ցանկում պետք է ներառել նաև Բաքվի կենտրոնում գտնվող վայրերը՝ որպես հավաքների ազատությունը երաշխավորելու առաջին քայլ»,-հավելել է նա:
Բարսեղյան Աննա
Հետևեք մեզ նաև Telegram-ում