Հենրիխ Մխիթարյանը ցնցել է 50000-անոց հանդիսատեսին (տեսանյութ)
28/05/2013 14:26
Նմանատիպ
Ուկրաինացի հայտնի երգչուհի Գայտանան մասամբ կատարեց իր խոստումը. նա խոստացել էր հայերեն երգել «Շախտյորի» օրհներգը, եթե Հայաստանի հավաքականի և «հանքափորների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունում դառնար 25 գոլի հեղինակ:
Հենրիխը վերջին տուրում խփեց իր 25-րդ գոլը՝ հռչակվելով առաջնության լավագույն ռմբարկու, Գայտանան էլ երգեց հայերեն լեզվով, բայց ոչ «Շախտյորի» հիմնը, այլ բոլոր հայերի կողմից սիրված «Ով սիրուն-սիրուն» երգը:
Գայտանային ձայնակցեց Մխիթարյանը, ով բոլորին զարմացրեց իր գերազանց կատարումով: Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում