ԱՄՆ դեսպանն այցելել է Գյումրի

Մայիսի 27-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունել է դեսպանին և վերջինիս խնդրանքով ներկայացրել քաղաքում վերջին շրջանում կատարված աշխատանքները, առանձնահատուկ կանգ առնելով հունիսի 30-ին նախանշված «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական մասի վրա:

Օգտվելով առիթից Սամվել Բալասանյանը պաշտոնապես հրավիրել է Ջոն Հեֆերնին և նրա տիկնոջը ներկա գտնվելու միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը, ինչը և ընդունվել է դեսպանի կողմից:

Կողմերն քննարկել են մի շարք այլ հարցրեր ինչպիսիք են օրինակ Գյումրու թատրոնի հին շենքի վերականգնման համար հնարավոր ֆինանսական միջոցներ հայթայթելը:

Այս կապակցությամբ դեսպանը քաղաքապետի հետ կիսվեց իր գաղափարներով:
Նույն օրը Գյումրու քաղաքապետն ու Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը ներկա են գտնվել «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցադրությանը, որն անցկացվել է Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:

Այս մասին տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում