Միհրան Հակոբյան. Չէի ցանկանա, որ Թուրքիայում ստեղծվող հայկակական օրակարգերը բերվեն մեր մեդիադաշտ ու դառնան մեր օրակարգերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Ես վերապահումով եմ մոտեցել Ակոսի խմբագիր Հրանտ Դինքի գործունեությանը: Վերապահումով եմ մոտենում նաև Թուրքիայի պառլամենտի պատգամավոր Գարո Փայլանի գործունեությանը: Մի պարզ պատճառով. Թուրքիայի ներքին խոհանոցնին ու բազմաշերտ փոխկապակցվածություններին լավ ծանոթ չեմ: Եվ, չեմ կարծում, թե այս խնդիրներին մյուսներն ինձանից ավելի շատ են տիրապետում: Բայց ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան Օսմանյան կայսրության շարունակությունն է՝ ունենալով հազարամյա պետականության փորձ և ավանդույթներ:
Չէի ցանկանա, որ Թուրքիայում ստեղծվող հայկակական օրակարգերը բերվեն մեր մեդիադաշտ ու դառնան մեր օրակարգերը: Դա վտանգավոր է, հատակապես, երբ թուրքերը հաշվարկելու և հեռանկարային սխեմաներ ստեծելու գործերում ամենավերջինը չեն այս աշխարհակարգում: Չէի ցանկանա, որ ով գոռա վարունգ, աղն առած վազեք վրան՝ կծելու մեծ հույսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում