Նարե Գրիգորյան.«ԹԱՎՇՅԱ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ»

Նարե Գրիգորյան.«ԹԱՎՇՅԱ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ»

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է “Հայոց արծիվներ.միասնական Հայաստան” կուսակցության նախկին փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի սեփականատեր և գլխավոր խմբագիր Մհեր Եղիազարյանը:

Նա 48 օր գտնվում էր հացադուլի մեջ՝ իր հանդեպ հարուցված կաշառքի վերաբերյալ մեղադրանքը համարելով շինծու և սարքված:

Հատկանշական է և զարհուրելի այն փաստը, որ 48 օրվա ընթացքում թավշյա իշխանությունը համապատասխան ուշադրության չի արժանացրել այս մարդուն, ոտնահարել է անձի կյանքի և առողջության իրավունքը, ևս մեկ անգամ ցույց տալով սեփական մարդակործան ու մարդակուլ էությունը…

Սրա համար էի՞ք հրապարակ ելել…. Խոսքեր էլ չեմ գտնում…

Նարե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում