-2.9 C
Yerevan

Բանակի օրն ու գրողները

Նմանատիպ

Հոլիվուդյան աստղը հայկական արմատների և ցեղասպանությունից փրկված նախատատի մասին

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջո Մանգանիելոն PBS-ին պատմել է իր...

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է 84 ամյակը

«Աստված իմ, ներողություն եմ խնդրում սենտիմենտալությանս համար, բայց ամենացանկալի...

«Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվել է Լենինգրադի ապաշրջափակման 80 ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Շրջափակում....

Հայաստանի գրողների միությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Երկրապահ կամավորականների միության հետ համատեղ մրցանակներ է հանձնել մի խումբ գրողների: Ազգային Բանակի տոնին նվիրված այս մրցանակաբաշխությունն անցկացվում է հինգերորդ անգամ:

Գեղարվեստական արձակ անվանակարգում առաջին մրցանակը շնորհվել է Գրիգոր Ջանիկյանին՝ «Սպարտակ՝ վիպասք 80-ամյա արծիվ-մահապարտի մասին» գրքի համար:

Երկրորդ մրցանակին արժանացել է Հովիկ Գրիգորյանը «Արարատի կանչող լույսը» գրքի համար և Սաթենիկ Ղազարյանը մամուլում տպագրած պատմվածքների համար, երրորդ մրցանակը տրվել է Երվանդ Վարդանյանին՝ «Անհետացող դաշտերի քարտեզը» պատմվածքի համար և Սալբի Թաշճեանին «Վերջին այցելութիւն…» պատմվածքի համար:

Պոեզիա անվանակարգի առաջին մրցանակը ստացել են Նոնա Պողոսյանը և Կորյուն Առաքելյանը բանաստեղծական շարքի համար: Երկրորդ մրցանակը ստացել են Գոհար Գալստյանը և Սուրեն Դավթյանը բանաստեղծական շարքի համար: Երրորդ տեղի մրցանակը տրվել է Սամուել Վեմին՝ «Ձմեռը երկնքում չի մնա» գրքի համար:

Ռուզան Ասատրյանն արժանացել է Հրապարակագրություն, գրաքննադատություն անվանակարգում մրցանակի՝ «Վավերագիր» գրքի համար: Հայոց բանակին նվիրված գրական-տեսական աշխատություն մրցանակը տրվել է Ժաննա Հակոբյանին՝ «Հայի գենը» գրքի համար և Ֆելիքս Բախչինյանին՝ «Հոգին ավելին է, քան արտացոլանքը» հրապարակման համար:

Հատուկ մրցանակները շնորհվել են Արտեմ Հարությունյանին և Վարդան Հակոբյանին, ԵԿՄ մրցանակը՝ Էդուարդ Խաչիկյանին:

Տրվել են նաև խրախուսական մրցանակներ, պատվոգրեր:

Մրցանակաբաշխությանը մասնակցած մի խումբ հեղիակների տրվեցին խրախուսական մրցանակներ, մասնակցության համար մի քանի գրողի հանձնվեցին պատվոգրեր:

Աղբյուր՝ Irates.am:

spot_imgspot_img