Ծառուկյանի ընդդիմադիր մշակույթը

Գագիկ Ծառուկյանը հերթական «հաճելի» անակնկալը մատուցեց բոլոր նրանց, որոնք փորձում են արդեն ամիսներ շարունակ համառորեն հասարակության ուղեղները լվանալ առ այն, որ Ծառուկյանն ու նրա գլխավորած ԲՀԿ-ն ընդդիմադիր են։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը Մայիսի 28-ին Առաջին հանրապետության տոնի միջոցառումների ժամանակ Սարդարապատում կանգնած էր ամբիոնում, այն ամբիոնում, որտեղ բացառապես իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ էին։

Երեւի թե սա այն նոր ընդդիմադիր մշակույթն է, որը, որոշ մարդկանց կարծիքով, փորձում է ներդնել ԲՀԿ-ն քաղաքական դաշտում։ Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն ներմուծում է բարձրաստիճան ընդդիմության մշակույթ։ Այս ամենն, իհարկե, դառնում է այլեւս զավեշտալի…»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում