Ինչի՞ համար ներողություն խնդրեմ.Սամվել Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ն դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքանով էր Երեւանի ավագանու ընտրություններին իր վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր եւ իրավաչափ: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.

«Ես չեմ էլ իմանում՝ ինչ կազմակերպություն է: Ի՞նչ եմ խախտել, ես խաբար չեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ալեքսանյանը: Հետո վստահեցրեց, ինքը ընտրությունների օրը պատգամավորին անհարիր պահվածք չի ցուցաբերել, ընդամենը փորձել է կարգ ու կանոնին հետեւել: Պարոն Ալեքսանյանից նաեւ հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է ինքը ներողություն խնդրի իր կատարածի համար. «Ինչի՞ համար ներողություն խնդրեմ, ո՞վ է ասում: Եթե վատ բան արած լինեմ, ներողություն կխնդրեմ, բայց ես վատ բան չեմ արել»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում