Վարդենիսում ոստիկաններին ծեծել են հենց բաժնի շենքում

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բաժնում նախօրեի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հենց ոստիկանապետ Տիգրան Գալստյանի աշխատասենյակում ոստիկանները բախվել են գեներալներից մեկի «տղաների» հետ:

Սակայն Վարդենիսի ոստիկանապետը մեզ հետ զրույցում ասաց, թե իրականում նման բան չի եղել, «ուղղակի Էջմիածին քաղաքից երկու տղա հյուր են եկել Վարդենիս, ու նրանց ավտոմեքենային գիշերը փողոցում հարվածել են»: Դրանից վիճաբանություն է սկսվել:

«Մենք շատ արագ ինֆորմացիա ենք ստացել, կանխել ենք այդ վիճաբանությունը, ու նրանք բոլորը ոստիկանության բաժին են բերման ենթարկվել: Ինչ պետք է արվեր, արվել է օրենքի շրջանակներում, այնուհետեւ ստորագրությաUբ նրանք բաց են թողնվել: Իսկ այժմ քննություն է կատարվում»,-«Ժողովուրդ»-ին վստահեցրեց ոստիկանապետը: Սակայն քաղաքում լուրեր են շրջում, որ ոստիկանները ծեծի են ենթարկվել:

Շարունակությունը’ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում