Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը ստիպված եղավ Մատենադարան մտնել ետնամուտքից

Մասնավոր այցով երեկ Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը ստիպված եղավ Մատենադարան մտնել ետնամուտքից: Մատենադարանի գլխավոր մուտքը «պաշարել էին» մի խումբ բնապահպաններ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել: Գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Բնապահպանները որոշել էին իրենց բողոքը հասցնել արքայազնին ՀՀ հանքարդյունաբերության մեջ բրիտանական ներդրումների վտանգի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է բրիտանական «Լիդիան Ինտերնեյշընլ» ընկերությանը, որի տնօրենների խորհրդի անդամ է դարձել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որի հրավերով, ի դեպ, Հայաստան է ժամանել արքայազնը: Բնապահպանների համոզմամբ հանքավայրի շահագործումը էկոլոգիական աղետալի հետևանքներ կունենա: Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները մի քանի փորձ արեցին բնապահպաններին համոզելու հեռանալ Մատենադարանի մուտքից, սակայն անհաջող’ բնապահպանները անդրդվելի մնացին: Երեկոյան արքայազնը ընթրել է Դոլմամայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում